Լուրեր

Նիկոլը խաբել, խաբում եւ շարունակելու է խաբել այնքան ժամանակ, քանի դեռ մենք ուզում ենք խաբված լինել. Շարմազանով

22.03.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը խաբել, խաբում եւ շարունակելու է խաբել այնքան ժամանակ, քանի դեռ մենք ուզում ենք խաբված լինել։

Նոյեմբերի 9-ի երեկոյան Փաշինյանն ասում էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են, բայց երկու-երեք ժամ հետո կապիտուլյացիա ստորագրեց։
Պատերազմի առաջին օրը ԱԺ-ում նա ասում է՝  պատերազմ չլինելու գինը հինգ շրջանների հանձնումն է, բայց պատերազմից հետո ասում է՝ պատերազմը Շուշիի համար է եղել։
 
Հոկտեմբերի 19-ին իմ հարցին ի պատասխան ասում է՝ պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2» շրջանի հանձնումն է, բայց շարունակում է պատերազմը մինչեւ Շուշիի անկումը։
Իսկ «5 պլյուս 2»-ի մեջ Շուշին ու Հադրութը չի մտնում։
Նույն Նիկոլը պատերազմից հետո ԱԺ-ում ասում է՝ Շուշիի հարցը բանակցվել է, բայց ՀՀ ԱԳՆ-ը խոսնակը հերքում ու խաբեբա է հանում Նիկոլին՝ ասելով,որ մինչեւ 44-օրյա պատերազմը Շուշիի հարց ընդհանրապես չի քննարկվել։
Ավելին.2020-ի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Պուտինն ասում է՝ Շուշին պետք է մնար հայկական վերահսկողության տակ։
Բայց Նիկոլը տվեց Շուշին ու ոչ միայն Շուշին։
Պատերազմից հետո նա զիջեց Գորիս-Կապան ճանապարհի ՀՀ ինքնիշխան տարածքի 21 կմ,իսկ 2022-ի օգոստոսին Լաչինը,Աղավնոն ու Սուսը՝ հայաթափելով այդ բնակավայրերը։
 
Բայց Նիկոլը շարունակում է այսքանից հետո կառավարել։
Շարունակում է, քանի որ մենք «հորթի հրճվանքով» հոժարակամ հավատում ենք Նիկոլի ստերին։
Իսկ ստի մեջ ապրող ազգերն արժանի չեն անկախ հայրենիք ունենալ։
Սա է փաստը։
Ես էլ արժանի չեմ ու ոչ մեկ արժանի չէ,քանի դեռ այսպիսինն է իրականությունը։
 
Հ.Գ. Ես հոռեսես չեմ, բայց լավատեսության հիմք էլ չեմ տեսնում։
Ինչպե՞ս են անկում ապրում պետությունները.նայեք այսօրվա Հայաստանին ու կիմանաք՝ պատրանքների ու ինքնախաբեության մեջ ապրելով»։

← Վերադառնալ ցուցակին