Լուրեր

Պետենը Հիտլերի հետ էր համագործակցում, իսկ Փաշինյանի ռեժիմը՝ Էրդողանի. Շարմազանով

21.03.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում է ՝ հետո կասեք կոլաբորացիոնիստն ի՞նչ է…

 
Ես գիտեի կոլաբորացիոնիստն ով կամ ովքեր են,բայց փաստորեն ինչ է։
Նիկոլ Փաշինյանը դասական կոլաբորացիոնիստական ,այսինքն հակառակորդի ու թշնամու հետ համագործակցության քաղաքականություն է վարում։
Հազար անգամ գրել ու ասել եմ.Նիկոլի ռեժիմն ու Պետենի ռեժիմը Ֆրանսիայում իրարից մի բանով են տարբերվում։
 
Պետենը Հիտլերի հետ էր համագործակցում, իսկ Փաշինյանի ռեժիմը՝ Էրդողանի»։

← Վերադառնալ ցուցակին