Լուրեր
Գոյ, գոյություն, գոյամարտ․․․Կփակեն նաեւ Մատենադարանը․․․Մարգարիտ Եսայան
20.03.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գոյ, գոյություն, գոյամարտ․․․Կփակեն նաեւ Մատենադարանը․․․
Եթե մեր երկրում էս պահին կա մեկ թատրոն,որը շտապ եւ ցանկացած գնով պետք է փակել, դա իշխանությունը զավթած խունտայի թատրոնն է, մեկ դերասանի եւ մի քանի տասնյակ դեկորների մասնակցությամբ․․։
Ու, քանի դեռ մենք համախմբված չենք եւ հաստատակամ չենք փակել էդ «թաատրոնը», իրենք՝ զավթիչները կփակեն ոչ միայն «Գոյ» թատրոնը/որի փակման մասին արդեն կգմս-ն որոշում ունի/, այլ, կփակեն բոլոր մյուս թատրոնները․․․։
Ու չեմ զարմանա, որ հերթով կփակեն ոչ միայն թատրոնները, այլեւ կինոդահլիճները, գրողների միությունը, նկարիչների միությունը, կոմպոզիտորների միությունը, գրադարաննները, մշակութային մյուս օջախները Ու, կհասնեն Մատենադարանին...Հին հայկական ձեռագրեր, հին հայկական մանրանկարչություն, անգին հայկական այլ գանձեր , ամեն-ամեն հայկական սրանք ոչնչացնելու են, էրեբունի սարի վրա դրանց անճաշակ եւ գռեհիկ պոռնո նկարը վկա․․
Բա, թատերական գործիչներ, դերասաններ, դրամատուրգներ, նկարիչներ, գրողներ, հրատարակիչներ, մշակույթ արարող մարդիկ, համախմբվեք, միացեք, բռունցք դարձեք, պայքարեք ձեր իրավունքների համար, մի բավարարվեք ստատուսներով եւ ֆբ գրառումներով․․.Էդ չի փրկելու․․Ու, երբ գրում եք «մենք» «Գոյ» թատրոնի կողքին ենք, լավ եք անում, ապրեք, բայց էդ ձեր գրառում- հավաստիացումը առ ոչինչ է, քանի դեռ իրական բռունցք ցույց չեք տվել․․․։Ի վերջո, սրանք Արցախն են փակել, գիտե՞ք, չէ․․․
Ի գործ, քայլ արեք, ոտքի կանգնեք ու, , երբ ոտքի կկանգնեք ինչպես 18-ին էիք սրանցով ոգեւորված, երբ ոտքի կկանգնեք այս անգամ ոգեւորված հանուն ձեր եւ մեր ժողովրդի իրական ապագայի, հանուն մշակույթի, հանուն հայկականության, հանուն հայ մշակույթի եւ ուս-ուսի, առանց մեկմեկու հոշոտելու կկանգնեք, ես ձեր կողքին կլինեմ,,առաջին շարքում, հաստատ, Եւ, ոչ միայն ես, բազմահազար հայ մարդիկ․․․»: