Լուրեր
Ինքնորոշման իրավունքի փոխարեն գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Աղդամում էլ նուռ փարթի էին անում. Շարմազանով
20.03.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ողբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու,այլ՝ չխոսելու արդյունք է։
Նիկոլի ինքնորոշման իրավունքից չխոսելու եւ նրա վերընտրության արդյունքում է Ալիեւն ավելի լկտիացել։
Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չանելու արդյունքում է Ադրբեջանն արդեն Հայաստանի կեսը պահանջում ու նոր պատերազմով սպառնում։
Ինքնորոշման իրավունքից խոսելու արդյունքում էր, որ 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւն ասում` իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
Իսկ ի՞նչ արեց Նիկոլը։
Ինքնորոշման իրավունքի փոխարեն գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Աղդամում էլ նուռ փարթի էին անում։
Դա է ձեր հասկացած անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։
Ինքնորոշման իրավունքից հրաժարվող էիք, բա 2021-ի նախընտրական ծրագրում ինչո՞ւ էիք գրել ինքնորոշման մասին։
Թրքահպատակ նիկոլիստներ։
Հ.Գ.Ի գիտություն տգետների` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը 5 անգամ ամրագրված է ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների հատուկ հայտարարություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից ու վավերացված նաև ԵՄ բոլոր երկրների կողմից»։