Լուրեր
100 օր շրջափակման մեջ. Արտակ Զաքարյան
20.03.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«100 օր շրջափակման մեջ
Արդեն հարյուր օր է ինչ Արցախի 120.000 բնակիչները շրջափակման մեջ են, որը փաստացի նախաձեռնվել և շարունակվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Գրեթե բոլոր «շահագրգիռ» խոշոր երկրներն ու կառույցները հանդես են եկել Արցախն ապաշրջափակելու կոչերով ու պահանջներով: Հարյուր օր անց այս հարցը ոչ միայն չի լուծվել, այլև որոշակի առումով փակուղի է մտել Բաքվի մշտական նոր պահանջների պատճառով, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ:
Արցախը շարունակում է իր համառ պայքարը Հայաստանի պետականության պահպանման և Արցախի ապագայի համար»: