Լուրեր

44-օրյա պատերազմին նախորդած 2 տարիների ընթացքում այս իշխանությունը հիմք դրեց պարտության շղթային. Տիգրան Աբրահամյան

17.03.2023

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իիր էջում գրել է.

«44-օրյա պատերազմին նախորդած 2 տարիների ընթացքում այս իշխանությունը հիմք դրեց պարտության շղթային:

 
Թեմայի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական, ռազմական, գաղափարական ասպեկտից շատ եմ խոսել, սակայն հաշվի առնելով փաշինյանական լկտիությունը կլորացրած աչքերով սուտը մատուցելու հարցում, ևս մեկ անգամ ռազմական բաղադրիչի վրա կանգ կառնեմ:
Վերջին ասուլիսում ամոթն ու ինքնասիրությունը մի կողմ դնելով խոսում էր 2018-2020 թվականների ռազմական գնումների մասին` փորձելով ցույց տալ, թե ամեն ինչ արել է հնարավոր հաջողության համար` որպես օրինակ մատնանշում ՍՈւ-30-ի գնումը:
 
Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ ո´չ 2019-ին գնված ՍՈւ-երը, ո´չ էլ նույն ժամանակահատվածում գնված ՕՍԱ ԱԿ ՀՕՊ միջոցները խնդիր չեն լուծել, որովհետև ինքնաթիռները գնվել են առանց զինամթերքի, իսկ սրա իշխանության գնած ՀՕՊ համակարգերը գնվել են համապատասխան վերանորոգում և արդիականացում անցնելու համար, ինչը մինչև պատերազմ չի արվել:
2018-2020 թվականներին, ՌԴ-ից ստացվել է 100մլն դոլարի ռազմական տեխնիկա, սպառազինություն, որի պայմանավորվածությունն ու գործարքը տեղի էր ունեցել 2016-ի ապրիլյան գործողություններից հետո` ՀՀ նախկին իշխանությունների նախաձեռնությամբ:
 
Այսինքն` նվազագույնը 150-160 մլն դոլար սրանք վճարել են այնպիսի սպառազինության համար, որոնք տարբեր պատճառներով մարտի մտցվելու հնարավորություն չեն ունեցել, իսկ նրանց նշած 100մլն դոլարի սպառազինությունն արդեն նշեցի, նախորդ իշխանությունների գործարքի մատակարարումն է եղել:
Երբ այս գործարքները հանում ես` տակը այլ բան չի գրեթե չի մնում:
Ինչ վերաբերվում է նախկինում առկա ՀՕՊ վիճակին, երբ այն հատկապես քննարկվում է «Բայրաքթարների» դեմ պայքարում, ապա հիշեցնեմ, որ այդ տիպի ԱԹՍ-ներն Ադրբեջանը ձեռք է բերել 2020-ի մայիսին, երբ 2 տարի արդեն իշխանության էր փաշինյանական ռեժիմը և ժամանակին այդպիսի սպառազինության մատակարարումների մասին չիմանալը, դրան հակազդելու միջոցներ ձեռք չբերելը ևս նրա պատասխանատվության տիրույթում է:
Տարօրինակ կերպով Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել, որ հատկապես անվտանգային համակարգի ու դրա բաղադրիչների վերաբերյալ որևէ համեմատություն նախորդ 20 տարվա ժամանակահատվածի հետ չի կարող անել հենց միայն այն պատճառով, որ իր գալը մեր երկրին բերել մտցրել է անվերջ թվացող պարտությունների, ջախջախման, մարդկային և տարածքային հսկայական կորուստների շրջափուլ, որի մեղավորը բացառապես մեկ մարդ է` Նիկոլ Փաշինյանը:
 
Այնպես որ, Սերժ Սարգսյանին Զինված ուժերի հետ կապված հարցերում «հակադարձելուց» առաջ լավ կլիներ, որ Փաշինյանը ճիշտ գնահատեր իր արածն ու չարածը, մինչև իր գալը ստեղծվածը, թե՞ «5-րդ շարասյունը» բռնել է ձեռքերը ու չի թողնում աշխատեցնել ուղեղը, որը միայն սեփական «ես»-ի և խժռելու մասին է մտածում»:

← Վերադառնալ ցուցակին