Լուրեր

Հայաստանի օդը փա՞կ է. Պատգամավոր լավատես չէ

17.03.2023

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում մոտ 5 տարի է իշխանության է, ուժային բոլոր կառույցները նրան են ենթարկվում, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ 5-րդ շարասյանը սպասարկող անձինք են եղել, ապա ենթադրվում է՝ նրանք պետք է կալանքի տակ լինեին։ Այս տեսակետն է հայտնում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Թե՛ 44-օրյա պատերազմից, թե՛ սեպետմբերյան ռազմական գործողություններից հետո հայ հասարակությանը հուզող հիմնական հարցերից մեկի համար, այն է՝ փա՞կ է արդյոք Հայաստանի օդը,  ընդդիմադիր պատգամավորը նույնպես պատասխան չունի։ Նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ տարիներ առաջ արած հայտարարությունն է հիշում ու ընդգծում՝ օդն ամբոջղությամբ փակել հնարավոր չէ, հետևաբար՝ այդ մասին հայտարարությունն անելը նույնպես սխալ էր։

 

Սևակ Վարդումյան

hraparak.am

← Վերադառնալ ցուցակին