Լուրեր
Նիկոլը կարո՞ղ է գիտի ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն «ախպերներ» են. Շարմազանով
17.03.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյյսբուքյան իր էջում գրել է.
«Чучело гороховое !
Մարդ քաղաքականապես որքան բոբիկ պետք է լինի,որ Ռուսաստանին առաջարկի դիմի ՄԱԿ -ի Անվտանգության Խորհուրդ ՝Արցախ միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցով։
Նիկոլը կարո՞ղ է գիտի ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն «ախպերներ» են։
ՌԴ -ն ու Արեւմուտքն Ուկրաինայում բացահայտ պատերազմի մեջ են, ավելին Դմիտրի Մեդվեդեւի կարծիքով նրանք այս պահին թշնամիներ են։
Ու այս իրավիճակում մտքի հանճար Փաշինյանն առաջարկում է ՌԴ-ին նաեւ դիմել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային՝ ՄԱԿ ԱԽ անդամներին։
Ականջը կանչի մեր ուսուցչուհի Գլաֆիրա Կոնստանտինովնայի, որն այս դեպքերում ասում էր՝ «чучело гороховое» »: