Լուրեր
Նիկոլի թշվառությունն ու անհեթեթությունը. Շարմազանով
17.03.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլի թշվառությունն ու անհեթեթությունը։
Նիկոլը հայտարարում է ,որ Ադրբեջանը պատրաստվում է մեծ էսկալացիայի ու ցանկանում է ցեղասպանություն իրականացնել։
Ի՞նչ պետք է անի նորմալ ղեկավրն այդ ժամանակ։
Պետք է զենք գնի ու հայթայթի, դաշնակիցների հետ ամրացնի հարաբերությունները։
Իսկ ի՞նչ է անում Նիկոլը։
Հայտարարում է , որ զենք չի կարողանում գնել ու հայթայթել,հրաժարվում է դաշնակցի ռազմատեխնիկական օժանդակությունից ու թույլ չի տալիս Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ։
Այս ամենն ու՞մ է ձեռնտու։
Հայաստանի՞ն։ Ոչ։
Արցախի՞ն։Ոչ։
Ադրբեջանի՞ն,Թուրքիայի՞ն։ Այո։
Հիմա սա դավաճանությու՞ն է, անմեղսունակությու՞ն է ,թե՞ խելապակասություն ,դուք որոշեք»։