Լուրեր
Փաշինյանը գի՞ժ է, թե՞ նորից միտումնավոր ստում է
15.03.2023
Արցախի վերջնական կարգավիճակի հարցը՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների
Մադրիդյան սկզբունքների ներկայացումից հետո (29.11.2007) ընդհուպ մինչև 2019թ. հունիսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները մշտապես նախատեսել են, որ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտմամբ` համաժողովրդական քվեարկության միջոցով:
Ստորև ներկայացնում ենք փաստաթղթերից համապատասխան հատվածները (հայերեն և ռուսերեն ձևակերպումները), որպեսզի մեր հասարակությունը ինքը համոզվի՝ ինչ է իրականում նախկինում ձեռք բերվել բանակցությունների ընթացքում:
Մադրիդ, 29 նոյեմբերի 2007թ.
«Окончательный правовой статус НК будет определен путем плебисцита, предостовляющего населению НК возможность свободного и подлинного волеизъявления². Модальности и время проведения этого плебисцита будут согласованы сторонами путем последующих переговоров как описана в (п. 9). Под населением НК подразумеваются лица всех национальностей, проживавшие в НК в 1988 году, в тех же этнических пропорциях как до начала конфликта³. Формулировка вопроса или вопросов для вынесения на плебисцит не должна быть ограниченной и может допускать возможность любого статуса.
² Согласно консультативному заключению Международного Органа Правосудия по Западной Сахаре, 16 октября, 1975 г.
³ Ссылки будут сделаны на результаты переписи проведенной в Советском Союзе до начала конфликта.
«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանն ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում2: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերն այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը:3 Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:
²Արևմտյան Սահարայի շուրջ Միջազգային Արդարադատության Մարմնի խորհրդակցական եզրակացության համաձայն՝ 1975 թ. հոկտեմբերի 16-ը։
³Հղումներն արվելու են նախքան հակամարտության սկիզբը Խորհրդային Միությունում անցկացված մարդահամարի տվյալներին։
Կազան, 2011թ.
«Окончательный правовой статус Нагорного Карабаха (НК) будет определен путем проведения под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление населения Нагорного Карабаха и имеющего юридически обязательный характер в соответствии с нормами и принципами международного права».
Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո` համաժողովրդական քվեարկության միջոցով, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և ունի իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
Այսպես կոչված, Լավրովի պլան, 2016թ, Հակամարտության համապարփակ կարգավորման 2-րդ վերջնական նպատակ
«Определение окончательного статуса Нагорного Карабаха путем проведения под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление всего населения Нагорного Карабаха и имеющего юридически обязательный характер в соответствии с нормами и принципами международного права».
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո` համաժողովրդական քվեարկության միջոցով, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը և ունի իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի (13 հունվարի, 2021 թ.), 2019 թ. հունիս
Определение окончательного правого статуса Нагорного Карабаха “путем проведения в сроки, согласованные сторонами, под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление населения Нагорного Карабаха и имеющего юридически обязательный характер в соответствии с нормами и принципами международного права”.
Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավիճակի կարգավիճակի որոշումը կողմերի կողմից համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո` համաժողովրդական քվեարկության անցկացման միջոցով, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և ունի իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
Բոլոր այս փաստաթղթերում, ինչպես նկատեցիք, խոսքը բացառապես Լեռնային Ղարաբաղի բնակչության մասին է, այլ ոչ թե Ադրբեջանի բնակչության կամարտահայտության մասին:
Այսինքն, հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ ոչ թե ամբողջ Ադրբեջանի բնակչությունը, ինչպես երեկ 4-ժամյա ասուլիսում հայտարարեց Փաշինյանը:
Եթե Ալիևի միջոցով բանակցային գործընթացի նյութերին ծանոթացած Փաշինյանը մինչ այսօր չի կարողացել ըմբռնել վերոնշյալ տեքստերի բովանդակությունը, ապա մենք գործ ունենք առնվազն սահմանափակ գործունակ անձի հետ: Իսկ եթե հասկացել է, ապա նորից միտումնավոր ստում է: Ստելու նպատակներից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որպեսզի կոծկի իր տոտալ ձախողումը:
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Միջազգայնագետ
168.am