Լուրեր

«Առավոտը»-ը կբացվի, դուք եք փակվելու․․.Մարգարիտ Եսայան

15.03.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Առավոտը»-ը կբացվի, դուք  եք փակվելու․․.

Aravot.am-ի յութուբյան էջը կոտրել են․․.Սա նշանակում էէ 2011-ից ցայսօր  կայքի ամբողջ տեսադարանը  չկա․․․Եւ այս հանցագործությունը կատարվում է  «նոր Հայաստան»-ում, որի ոչ բարով վարչապետը ոչ բարով լրագրող է /նախկին/․․․
Ամբողջ օրը սպասում էի լավ լուրի, ուզում էի լսել, որ վերականգնվեց  կայքի հարստությունը, որ  ամեն ինչ անցավ, որ  կայքի հետեւորդների  ազատ խոսք լսելու եւ տեղեկացված լինելու  սահմանադրական իրավունքը վերականգնվեց․․․Այդպես էլ չեկավ այդ լուրը․.․Եւ հիմա խոսքս ուղղում եմ իմ բոլոր լրագրող ընկերներին, խմբագիրներին, ԶԼՄ-ների իրավունքների եւ դրանց ոտնահարման հարցերով զբաղվող հկներին, անհատներին՝  ժողովուրդ ջան,  սա  պետք է  մտահոգի ԲՈԼՈՐԻՍ․․․Սա  այն   ցեցն է, որը եթե տարածվի/իսկ կտարածվի, եթե դեմը չառնենք/, ապա շատ մոտ պագայում մենք կունենա ք   միայն   իշխանահաճո  թիվիներ, փերֆեքթներ,  իշխանահաճո լրագրողներ եւ  «լրատվամիջոցներ», չի բացառվում, որ   բոլորիդ/բոլորիս/կստիպեն   իրենց կայքերի, թերթերի , թիվիների  ճակատներին գրենք «Սլավա ՔՊ»․․․

Կարծում եմ` պետք է  համախմբվել,   ընդդիմադիր թե ոչ այնքան, իշխանական եւ ոչ այնքան,  կողմնակալ եւ ոչ այնքան, համախմբվել  հանուն  մեր իրավունքների պաշտպանության , հանուն  ընթերցողի եւ   հեռուստադիտողի  տեղեկատվություն ստանալու իրավունքի․․.Հանուն ազատ խոսքի եւ հանուն  հայկական զանգվածային լրատվամիջոցների․․Չստացվի այնպես որ  իրենց խոստացած «ապագայում»  թուրքերեն  ու ադրբեջաներեն  լուրեր լսենք  մուղամի հնչյունների ներքո․․․
Փորձում էի չքաղաքականացնել,  բայց , դե, չի ստացվում, քանզի էս ամբողջ կեղտը հենց քաղաքական է, կեղտոտ ու  զզվելի ․.․
հա, եթե  որպես  լրատվամիջոցներ  սկսենք  պայքարել,     հանուն ազատ խոսքի եւ հանուն ազատ լրագրության, եւս  չենք խուսափելու քաղաքականությունից, Հնարավոր չէ եւ  ճիշտ չէ, քանի որ էս ամբողջ   տեռորը հենց քաղաքական է․․․ 

Հ․Գ․ Իսկ լրագրողներին եւ  խմբագիրներին,  պիտակավորողներին պարզապես հորդորում եմ՝  հանդարտվեք եւ  խելոք մնացեք․․։ Լրագրողները  իրենց գործն են անում, ով ոնց կարող է եւ ոնց պատկերացնում է, լավ կամ վատ, ազատ կամ ոչ այնքան, եւ դուք չեք դատավորը, ուրեմն, հանգիստ թողեք լրագրողներին։
Ու, եթե  ինքնացուցադրվելու կամ ձեր «խելացի» մտքերը  սոցցանցերում տիրաժավորելու  փափագ ունեք,   դաշտում էնքան  «կպնելու»  բաներ կան, դրանցից խոսեք եւ հանգիստ թողեք լրագրողներին․․․Եւ, կարեւորը՝ իզուր եք կարծում, թե լրագրողը ամենաթույլ օղակն է, իրականում՝ հակառակը, լավ լրագրողը եւ լավ խմբագիրը մեր հասարակության համար ամենահզոր զենքն է․․․Իսկ  սրանք փորձում են լռեցնել այդ զենքը․.․Չենք թողնելու․․․Համաձայ՞ն ն եք․․․»:

← Վերադառնալ ցուցակին