Լուրեր
Ամոթ ունենայիր ասուլիսը չավարտված հրաժարական պետք է տայիր. Շարմազանով
15.03.2023
							ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ, փաստորեն որոշել ես լրջությունից խոսել։ Դու՞։ 
Դու լրջության հետ այնքան կապ ունես,ինչքան Ալիեւը ՝ դեմոկրատիայի։ 
Դու ես խոստովանել,որ փողը ձեռքդ չես կարողանում Հայաստանի համար զենք գնել։ 
Քեզ բանի տեղ դնող չկա,որ նույնիսկ մեծ փողով զենք վաճառեն։ Սա է քո լրջությունը։ Հալալ է լրագրողներին։ Քեց սուխոյ մեծ հաշվով հաղթեցին,իսկ «Առավոտ»-ի Հռիփսիմեն մենակով քեզ «Аргентина-Ямайка – 5:0» արեց։ 
Ամոթ ունենայիր ասուլիսը չավարտված հրաժարական պետք է տայիր։ Նախկին գործընկերներդ «հերձեցին» քեզ։ Բրավո։ Քաղաքական խորհրդարանական ընդդիմության հարազատ ընկերներ, տարոսը ձեզ» :
