Լուրեր
Նիկոլը լկտի ստում է,նա հենց հիմա խաբում է բոլորիդ. Շարմազանով
14.03.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլը լկտի ստում է,նա հենց հիմա խաբում է բոլորիդ։
Նիկոլ Փաշինյան,դու 2020-ի հոկտեմբերի 12-ին ասել ես,որ ռազմաճակատում մեր գործերը լավ չեն։
Հոկտեմբերի 19-ին ասել ես,որ վերջ՝պարտվել ենք։
Դրանից հետո ինչու՞ չես կանգնեցրել պատերազմը։
Ինչու՞ ես հոկտեմբերի 20-ին մերժել Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Պատասխանիր։
Դու ինձ հոկտեմբերի 19-ին նաեւ ասեցիր ,որ մեր պարտության պատճառը «բայրաքթարներն» են,որի դեմը չենք կարող առնել։
Ի՞նչ «5-րդ շարասյուն» բանակում,այ անաստված ու խաբեբա։
Հերիք բոլ է էլի ազգին խաբես։
Պարտության պատճառն ու մեղավորը դու ես։
Ու քանի դու կաս ,աղետները շարունակվելու են։
Իսկ ոմանք դեռ հորթի հրճվանքով քո կտերին հավատում են,բայց քո բերած աղետը նաեւ նրանց բոլորի դռանն է չոքելու։
Նրանք էլ կհասկանան,որ դու ազգակործան պատուհաս ես,բայց արդեն շատ ուշ է լինելու»։