Լուրեր
Վաղը ասուլիս է տալու, էլի նոր մանիպուլյացիաներ. Մարգարիտ Եսայան
13.03.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2020-ի 44 օրյա պատերազմից եւ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, երբ 5 հազար տղերք զոհվեցին, հարյուրավորներն անթաղ մնացին, գերիներ ունեցանք եւ Արցախի 75 տոկոսի կորուստ, երբ Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու մեր հայրենիքի մյուս պատառիկները տվեց թշնամուն, մարդիկ դուրս եկան փողոց, էլ կառույց ու պետական մարմին չմնաց, որ հայտարարության չարեց ու չպահանջեց դրա հրաժարականը՝ ԳԱԱ-ից մինչեւ ԳՇ, գրողներ, պարզ քաղաքացիներ, բոլորը եւ, միամտաբար հավատացին, թե դա հրաժականը կտա հենց բունկերում, առնետների կողքին ու կփախչի առնետի պես․․․Չեղավ․․․Միամիտ ու հուսալքված մնացինք․․․էսօր պարզվեց վաղը ասուլիս է տալու, էլի նոր մանիպուլյացիաներ, նոր ստեր, նոր հանձնումներ, նոր պարտվողականություն, նոր լկտիություն եւ անառակություն՝ անառակ երջանիկ ապուշի դեմքով․․․