Լուրեր

Հայաստանում Կորոնավիրուսի հինգ աստղանի կեղծիքը. Կարեն Ավագյան

13.03.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում Կորոնավիրուսի հինգ աստղանի կեղծիքը, արտադրված ու այդպես էլ անհայտ մնացած հայկական թեստերը ու մարզահամերգային համալիրը մի մեծ վերակենդանացման բաժանմունք վերածելու «բժշկական» ֆարսը:

Մի քանի հազար մահ փոքրիկ Հայաստանի համար: Թե ինչու այդպես եղավ: Պատասխանը դետալների մեջ է: Դետալներ, որոնք բարձրաձայնում էինք նաև համավարկի ընթացքում` նպատակ ունենալով առավել արդյունավետ ու կառավարելի դարձնել իրավիճակը: 
 
Այժմյան բարձրաձայնումները ցավոք այլևս իրավիճակ ուղղել չեն կարող, բայց ամեն դետալ արդեն խոսում եմ ուղղակի, անուղղակի դիտավորությամբ կատարված մի շարք անօրենությունների մասին:
Հիվանդների տեղաբաշխումն ու բուժումն ապահովելու փոխարեն մարդկանց դարձրեցին կառավարության գովազդն ապահովողների տեղավորելով նրանց հինգ աստղանի հյուրանոցում: Ոչ հարմարություններ, ոչ պատշաճ առողջապահական վիճակ: Բայց կառավարությունը մի քանի ավել հոդված կարողացավ տպել հինգ աստղանի հյուրանոցի մասին (Հիշում եք աշխարհը զարմացած էր, ցնցված էր հինգ աստղանի մեկուսացումից): 
Ավելի քան հինգ հարյուր հազար դոլար հատկացում տեղական արտադրության թեստի համար: Հետևանքը շատ կարճ` փողի ծախսը տեսանք,  արտադրված թեստի արդյունքները`ոչ: 
 
Համալիրը «հիվանդանոց դարձնելու» փայլուն միտքն անգամ չգիտեմ թե, որ ասպեկտներով հիշեցնել: Մսխված գումարներ, անձանց առողջությանը սպառնացող վտանգներ և ուղղակի անհասկանալի որոշում: Մի կողմից փակում էին և միավորում հանրապետությունով մեկ սփռված բուժհաստատությունները, մյուս կողմից ասում էին տեղ չկա, համալիրն էլ է պետք: 
 
Հիշեցնում եմ, որ սա անհաջող խաղի փորձ չէր, նորից կրկնելու հնարավորություն էլ չկա: Արդյունքն էլ մի քանի հազար մահը փոքրիկ Հայաստանի համար»:

← Վերադառնալ ցուցակին