Լուրեր
Պետրոսյան Գևորգը իր գործողություններում միշտ հաշվարկված է, չեմ կարծում, թե իրեն ձերբակալելու իրավական հիմք կստեղծեր․ Տիգրան Աբրահամյան
12.03.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էում գրել է․
«Պետրոսյան Գևորգը մեր իրականության ամենաունիկալ դեմքերից է, միշտ շիտակ խոսող, կոշտությունից երբեք չխուսափող:
Իր գործողություններում միշտ հաշվարկված է և չեմ կարծում, թե իրեն ձերբակալելու իրավական հիմք կստեղծեր:
Շեշտում եմ իրավական, որովհետև իր քաղաքական խոսույթը բնականաբար հաճելի չէր իշխանությանը, իսկ դա սրանց համար ձերբակալման առաջնային գործոն է:
Սա էլ կանցնի»: