Լուրեր

Պատմություն սովորեք որ հիմարաբար հույս չդնեք Արեւմուտքի օժանդակության վրա. Շարմազանով

12.03.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատմություն սովորեք որ հիմարաբար հույս չդնեք Արեւմուտքի օժանդակության վրա.մեկ անգամ արդեն Արեւմուտքը հրաժարվել է Հայաստանի մանդատից՝ կանաչ լույս վառելով թուրքական արշավանքի համար։

Հայաստանում գործող թրքահպատակ ռեժիմի քարոզչամեքենան փորձում է կեղծ թեզ շրջանառության մեջ դնել,թե որքան Ռուսաստանն ուժեղ է,այնքան Թուրքիայի դերը կարեւորվում է։
 
Հետեւաբար ,եթե ռուսները թուլանան,Արեւմուտքը թույլ չի տա թուրքերի հզորացումը։
Սա ոտքից գլուխ կեղծ թեզ է։
1917-ին Ռուսական կայսրությունը փլուզվեց,բայց Թուրքիան գրավեց ոչ միայն Արեւմտյան Հայաստանը,այլ նաեւ հասավ մինչեւ Ալեքսանդրապոլ եւ Ղարաքիլիսա,իսկ Բաթումի պայմանագրով Հայաստանին հատկացրեց ընդամենը 10.000  քառակուսի կմ տարածք։
Եվ ինչպես իրավացիորեն նշում էին ժամանակի գերմանացի պատմաբանները՝ հայերը Սեւանա լճում լողալու տարածք ունեին,բայց  չորանալու՝ ոչ։
Ավելին. 1920-ին ԱՄՆ-ն  փաստացի հրաժարվեց իրեն հատկացված Հայաստանի «մանդատից»,որեւէ զինվոր չուղարկեց Հայաստանը պաշտպանելու եւ ընդամենը հետեւում էր,թե ինչպես են թուրքերը գրավում Արեւելյան Հայաստանը,որի արդյունքում կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը/1920թ. դեկտեմբերի 2/:
Իսկ այդ պայմանագրով Հայաստանը փաստացի վեր էր ածվում  «թուրքական վիլայեթի»։
 
Ո՞վ թույլ չտվեց,որ Հայաստանը դառնա «թուրքական վիլայեթ»։
Հաստատ ոչ Արեւմուտքը։
Հանրահայտ փաստ է,որ1990-ականների սկզբին թուրքերը պատրաստ էին հարվածել նաեւ Հայաստանին,նույնիսկ Թուրքիայի նախագահ Օզալը դիտարկում էր «մի քանի ռումբ պայթեցնել Հայաստանի տարածքում»:
Քննարկվում էր նաեւ Նախիջեւանից թուրքական ուժերի հարձակումը  Հայաստանի վրա, բայց դա թույլ չտվեց Ռուսաստանը եւ անձամբ մարշալ  Շապոշնիկովը 1992-ի մայիսի 20-ին ՝իր կտրուկ հայտարարությամբ։
Արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաատանը մեզ մեծ ռազմական օժանդակություն է ցուցաբերել։
Իհարկե եղել են նաեւ խնդիրներ,բայց թուրքական սպառնալիքի  գլխավոր զսպող  ուժը Ռուսաստանն է։
 
44 -օրյա պատերազմի ժամանակ ու՞ր էր Արեւմուտքը,ինչու՞ իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ձեռքը չէր «բռնում»։
Ո՞վ կանգնեցրեց պատերազմը։
Արեւմուտքը,թե՞ Ռուսաստանը։
 
Իսկ պատերազմն ավելի շուտ կդադարեր , ավելի քիչ զոհերով ու ավելի լավ պայմաններով, եթե Փաշինյանն ընդուներ 2020-ի հոկտեմբերի 19-ի Պուտինի առաջարկը։
Այսօր ու՞մ զոքերն են Արցախի մնացած մասը  պահում ,որ ադրբեջանցիները չմտնեն Ստեփանակերտ։
 
Մի հատ ձեր Նիկոլին հարցրեք՝ եթե ռուս խաղաղապահները չլինեին,վտանգ կա՞ր,
որ ամբողջ Արցախն ու Հայաստանի մի մասը թուրք-ադրբեջանական զորքերն օկուպացնեին։
Ուստի պարզ եւ հստակ է . Ռուսաստանի տարածաշրջանը լքելու դեպքում կարող եք ասել՝ բարի գալուստ «էրմենիստան» »։

← Վերադառնալ ցուցակին