Լուրեր
Ոհմակը փորձում է առիթից օգտվելով անհամաչափ պատիժ կիրառել մշտապես սուր, անկոտրում եւ շիտակ Գեւորգի նկատմամբ. Աշոտյան
12.03.2023
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետք չէ իրավագիտության ռահվիրա լինել հասկանալու համար, որ Գեւորգ Պետրոսյանին մեղսագրվող արարքն ու դեպքի տեսագրությունը որեւէ կապ չունեն իրար հետ։
Ակնհայտ է, որ ոհմակը փորձում է առիթից օգտվելով անհամաչափ պատիժ կիրառել մշտապես սուր, անկոտրում եւ շիտակ Գեւորգի նկատմամբ։
Քաղաքական ճնշումների մախովիկը նոր թափ է ստանում՝ Արցախի հանձնման դեմ ըմբոստացող գործիչների հանդեպ։
Տարիներ առաջ, երբ կամայականություններն ու իրավական բեսպրեդելը նոր էին սկսվում, ես այդ ամենը անվանեցի վակխանալիա։
Իսկ այժմ վակխանալիայից թեւկոխում ենք պոռնոգրաֆիա (այս բառը հաստատ ավելի ծանոթ է, քան նախորդը»: