Լուրեր

Մեր երկրում չկա իրավապահ համակարգ. Աննա Մկրտչյան

12.03.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր երկրում չկա իրավապահ համակարգ։ Ակնհայտ է, որ այս իրականությունը խրախուսվում է  նիկոլի կողմից։ Անառարկելի է, որ դա արվում է միմիայն նիկոլի իշխանազավթումը պահելու համար։ 

Իմ հարգարժան դասախոս Պարոն Պետրոսյան -ի դեմ իրականացվող քայլերն ավելի քան կանխատեսելի են։ նիկոլին բարձր իրավագիտակցությամբ Հայաստանի քաղաքացիներ պետք չեն։ Նրանք վտանգ են իր ու իր հանցագործ խմբակի համար։

Այս ամենաթողության մթնոլորտը Հայաստանում խորանալու է, որովհետև մի կողմից հասարակական լայն ընկալումն է, որ իշխանության անունից դավաճաններ են հանդես գալիս, իսկ մյուս կողմից այդ դավաճանների ընկալումն է՝ ամեն գնով քայքայել դեռ մնացածը։

Հ.Գ. Պարոն Պետրոսյան ջան, միգուցե սրանց պատասխանատվությունն այնքան մոտ չէ, որքան մենք կուզեինք, բայց հաստատ այնքան հեռու չէ, որքան սրանք մտածում են»։

← Վերադառնալ ցուցակին