Լուրեր

Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ. Հենրիխ Դանիելյան

08.03.2023

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:
Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի և նրա ստեղծած արժեքների հարատևության, ազգապահպանության գործում: 
 
Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:
 
Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ, թող ձեր բոլոր օրերը լցված լինեն գարնանային շնչով»։

 

← Վերադառնալ ցուցակին