Լուրեր
Սերժ Սարգսյանի թիմը չի կարող սատարել Արցախն ու Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը թուրքերի առջեւ «մատաղ անող» կապիտուլյանտներին. Շարմազանով
08.03.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անհնար է սատարել մեկին, ով բանակցային բովանդակությունն իմանում է Ալիեւից՝ անվանելով նրան կառուցողական։
Ասում են , եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վարելու ընթացքում,ինչու՞ Սերժ Սարգսյանը չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին ։
Դրանով իրենց արեւին փորձում են թակարդը գցել Սերժ Սարգսյանի թիմին։
Էդ հարց տվողներին մի հարց էլ ես տամ։
Եթե Նիկոլն այդքան հայամետ բանակցություններ էր վարում,բա ինչու՞ նույն Տեր-Պետրոսյանը չսատարեց նրան,ավելին նրան անվանեց «ազգակործան պատուհաս»։
Սերժ Սարգսյանի թիմը չի կարող սատարել Արցախն ու Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը թուրքերի առջեւ «մատաղ անող» կապիտուլյանտներին ու ազգակործան պատուհասներին»։