Լուրեր
Ի՞նչ է կատարվում մեզ հետ. Աշոտյան
06.03.2023
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ է կատարվում մեզ հետ։
Տարածաշրջանում են Հարավային Կովկասով զբաղվող երեք արեւմտյան պաշտոնյա՝ ԱՄՆ եւ Ֆրանսիա ՄԽ համանախագահները + ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Լավրովը նախօրեին այց է կատարում Բաքու։
Հայաստանի դավաճան իշխանությունները Արցախից հրաժարվելու գիծն հետեւողականորեն առաջ են տանում՝ Բաքու-Ստեփանակերտ «երկխոսության» անվան տակ։
Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն հանդիպում են հիւմանիտար հարցերի քննարկման շուրջ, ինչը Բաքուն միանգամից շահարկում է՝ քաղաքական օրակարգ առաջ մղելով։
Ադրբեջանը կազմակերպում է արյունալի սադրանք Արցախում։
Ռուսական ՊՆ-ն հաստատում է, որ վերջին դեպքերի պա
Արայիկ Հարությունյանն էլ այսօր մի հուզառատ ելույթ է ունենում, որով «ադրբեջանական ինտեգրացիայի», դիմադրության, ադրբեջանական հոխորտանքների ու երկկողմ հանդիպման ընթացքի մասին թեմաները խառնում է իրար։
Մենք էլ նստած ազգովի կասկով «վարչապետի» վրա ենք տժժում»։