Լուրեր
Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի հիշատակին
05.03.2023

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրմին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին: