Լուրեր
Սպարապետի տարեդարձն է. Շարմազանով
05.03.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սպարապետի տարեդարձն է։
Շատերս ենք խորհում , թե ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ,ի՞նչ կասեր ու կաներ Սպարապետն այսօր։
Շատերը հիշում եւ մեջբերում են Սպարապետ ու ՀՀԿ առաջնորդ Վազգեն Սարգսյանի խոսքերը։
Սպարապետը ցանկանում էր հասնել ազգայինի հաղթանակին ու Արցախի՝ Շուշիի ու Հադրութի հայկականության պահպանմանը։
Վազգեն Սարգսյանի նպատակն էր Արցախի անկախ ու հայկական լինելը։
Այդ նպատակին հասնելու համար՝ նրա գլխավոր խոչընդոտը ներքին «ժանգն» էր։
Այդ «ժանգը» անխնա ցեխ էր շպրտում Սպարապետի, Հայոց Բանակի, Վազգենի մարտական ընկերների, քաղաքական թիմակիցների ու Արցախն ազատագրողների վրա։
Նրանք դա անում էին եւ մինչեւ հոկտեմբերի 27-ը, եւ դրանից հետո :
Մենք հիշում ենք ,թե ով,ովքեր էին Սպարապետի ու Բանակի վրա «ցեխ շպրտում» իրենց հոդվածներով ու հրապարակումներով։
Նրանցից ոմանք այսօր «իշխանության» են, իսկ Սպարապետի վրա «ցեխ շպրտողներից», վարկաբեկողներից ու անխնա մեղադրողներից
մեկն այսօր նստած է նույն աշխատասենյակում, որը մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը։
Այո ,«ժանգը» մեզ ներսից քայքայում է։
Բայց լավ իմացեք,անհնար է մաքրել «ժանգը» ՝ համագործակցելով ու համախմբվելով Սպարապետի ու Հայոց բանակի վրա «ժանգ» տարածողների հետ։
Իսկ «ժանգը» պետք է մաքրել , նույնիսկ շատ ենք ուշացել։
Այնքան ենք ուշացել , որ բոլորս ենք կարծես ժանգոտել։
Շնորհավոր ծնունդդ, Իմ Հերոս։
Կներես, որ արժանի չեղանք Քեզ ու Քո մեծ հավատամքին»։