Լուրեր

Հայաստանը փտում է. Աշոտյան

05.03.2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայաստանը փտում է։
 
Գարշահոտ գանգրենան անարգել տարածվում է մեր երկրով, քանզի ժողովուրդը վարանում է դանակ վերցնել ձեռքը ու կտրել սեփական գոյության մեռուկացած ու նեխած անդամները։
Աստվածաշունչն ասում է. «Թե աչքդ քեզ հանցանքին է գայթակղում, հանիր այն և դե՛ն գցիր քեզնից, թե ձեռքդ քեզ հանցանքին է գայթակղում, կտրի՛ր:
Ավելի լավ է քո անդամներից մեկը կորչի, քան ամբողջ մարմնով ընկնես գեհեն» (Մատթեոսի ավետարան, «Լեռան քարոզը»):
 
Կկարողանա՞նք մենք, որպես ժողովուրդ, կտրել ու դեն նետել այս բարոյալքող ներկայի նկատմամբ հավաքական անտարբերության գայթակղությունը թե՞ ազգովի վերջնականապես կընկնեն գեհեն...»:

← Վերադառնալ ցուցակին