Լուրեր
Հայոց լեզվում, Ստյոպա Սաֆարյանը և բարոյականությունը կարող ենք նշել որպես հականիշներ. Հենրիխ Դանիելյան
04.03.2023

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի տարբերություն ձեր նման տմարդկանց, այս մարդիկ նույնիսկ մահացած մարդուն են հավատարիմ մնում` իրենց քայլերով հիշում և պատմում են տիկին Ռիտայի բարեգործությունները, թե քանի՜֊քանի՜ ընտանիքներ են կրկին միավորվել իրենց` մահվան եզրին կանգնած, բայց տիկին Ռիտայի շնորհիվ առողջացած երեխաների հետ, թե որքան մարդու կյանք է փոխել` դեպի լավը։
Ձեր նմանները` լինելով ողջ և առողջ, ծափ են տալիս նրան, ում պատճառով 5000 անմեղ զոհ ունեցանք։ Դուք սովոր եք մի քանի կոպեկի համար գրկից գիրկ թռնել` ծախելով ձեր հոգիները։
Հայոց լեզվում, Ստյոպա Սաֆարյանը և բարոյականությունը կարող ենք նշել որպես հականիշներ»։