Լուրեր
Բազմերես ու անսկզբունք, «դոլարի» դրոշի տակ հանդես եկող դիվանագետներ էլ ունենք, որոնց համար հիմա իդեալական ժամանակներ են. Արտակ Զաքարյան
02.03.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հայաստանում նշվում է դիվանագետի օրը, որոնց մեջ կան այնպիսիք, ովքեր Արցախն Ադրբեջանին փոխանցելու, ինչպես նաև Հայաստանի տարածքներն օկուպացիայի մատնելու սկզբունքները հստակեցնելուց հետո` այժմ էլ Օմեգա համաստեղության տակ բանակցում են դրանց դետալների շուրջ: Այնինչ հայ դիվանագետները, հինգ տարի առաջ, նույն գործն անում էին հակառակ նպատակով` Արցախը դանդաղ քայլերով տանելով դեպի ինքնորոշման, իսկ պետության արտաքին անվտանգությունը բոլոովին այլ տեսք ուներ:
Շնորհավորում եմ մեր իրական դիվանագետներին` մասնագիտական տոնի առթիվ և մաղթում եմ, որպեսզի ազգակործան դիվանագիտությունից երկիրը շուտափույթ վերադառնա ինքնիշխան ու շահակենտրոն դիվանագիտության:
Հ.Գ. Բազմերես ու անսկզբունք, «դոլարի» դրոշի տակ հանդես եկող դիվանագետներ էլ ունենք, որոնց համար հիմա իդեալական ժամանակներ են: Դա էլ մեր դիվանագիտության բալաստն է» :