Լուրեր
2018 թվականից մինչև այսօր մեր բանակը միայն կորուստներ է կրում . Հենրիխ Դանիելյան
01.03.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունվարի 19֊ին տեղի ունեցած ողբերգական դեպքից` կացարանում այրված 15 զինվորի զոհվելուց մեկ ամիս անց, հայտնի է դառնում, որ այդ ամենի հիմնական պատասխանատու Սուրեն Պապիկյանը, Երևանի կենտրոնում, նորակառույց թաղամասերից մեկում ձեռք է բերել 168 հազար դոլլար արժողությամբ բնակարան։
Պապիկյանը այն ձեռք էր բերել դեռ 2022 թվականին, երբ զինվորներն ապրում էին կացարանում, որը չուներ անվտանգային համակարգ, ջեռուցման հնարավորություն և որտեղ զինվորների համար բարեխիղճ պայմաններ ստեղծված չէր։
Սրանք, մտածելով բացառապես իրենց սեփական շահի մասին քանդեցին բանակը, փոխարենը իրենց համար հարստություն դիզելով, բանակի վրա գումար ծախսելու փոխարեն իրենց համար շքեղ բնակարաններ են գնում։
Պաշտպանության նախարարը դեռ մեկ տարի է, ինչ ղեկավարում է այդ ոլորտը և բանակի համար դրական ոչինչ չի արել։
2018 թվականից մինչև այսօր մեր բանակը միայն կորուստներ է կրում և այսպես շարունակվելու է դեռ այնքան ժամանակ, քանի դեռ այս ապիկարները բանակը զինելու և բարեփոխելու փոխարեն բարեփոխում են իրենց կյանքը` դարձնելով այն առավել շքեղ»։