Լուրեր
Աբսուրդ է, որ ինքնիշխանության տեսանկյունից ՀՀ-ն պատմական մինիմումին հասցրարած քաղաքական ուժն է բերում այս նախագիծը. Հայկ Մամիջանյան
01.03.2023

Իհարկե, աբսուրդ է, որ ինքնիշխանության տեսանկյունից Հայաստանի Հանրապետությանը պատմական մինիմումին հասցրած քաղաքական ուժը կամ թիմն էներկայացնում այս նախագիծը, բայց մի կողմ դնելով այդ ամենը, օրենքում հստակ առկա է իրավական որոշակիության խնդիր և եթե օրենքը ներկայացնող պաշտոնյան անգամ չէր կարողանում զեկուցել այն և բացատրել, թե ինչ կարգավորումներ են նախատեսված դրանով, ուստի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սրան քվեարկելու է ձեռնպահ։ Այսօր ՀՀ ԱԺ նիստերի վերջում կազմակերպված քվեարկությունների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Խորհրդարանը պատրաստվում էր քվեարկել և առաջին ընթերցմամբ ընդունել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Ինքնիշխանությունից հրաժարվելու բռնի գործողություների և կոչեր հրապարակային հնչեցնելու համար:
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց՝ ասելով. «Պատմական մինիմումներից ով-ով, բայց Հանրապետական կուսակցությունը և «Պատիվ ունեմ»-ը չպետք է խոսեն՝ բոլոր առումներով»:
Աղբյուր՝ AntiFake.am