Լուրեր
Մարտի 1-ի հիմնական մեղավորն ու գլխավոր պատասխանատուն անկարգություններ ու բախումներ հրահրողն էր՝ Նիկոլը. Շարմազանով
01.03.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվ մարտի 1-ի եւ 2018-ի հեղաշրջման իրական նպատակը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր։
Այո, մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն։
Մարտի 1-ի հիմնական մեղավորն ու գլխավոր պատասխանատուն անկարգություններ ու բախումներ հրահրողն էր՝ Նիկոլը։
Եվ 2008-ի մարտին,եւ 2023-ի մարտին նույն կարծիքին եմ, որ դա իշխանափոխության ու պետական հեղաշրջման փորձ էր:
Նույնիսկ նիկոլական Հայաստանի դատարանը մարտի 1-ի գործով անմեղ
ճանաչեց նախկին իշխանությունների ներկայացուցիչներին , մասնավորապես, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Մարտի 1-ից հետո պետական հեղաշրջման ջատագովները փոխեցին իրենց տակտիկան ու 2018-ի ապրիլ-մայիսին ՝ հասնելով «խաղաղ» իշխանափոխության։
Թե մարտի 1 -ի , թե 2018-ի հեղաշրջման մեխը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր»։