Լուրեր
5 հազար տարվա մեջ չհասկացանք, որ Անկախ ու Ինքնիշխան Հայաստանը բացարձակ արժեք է,երբ մենք դա չենք պահում , ուրիշի հեչ պետքն էլ չի լինելու. Շարմազանով
28.02.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպե՞ս է լինում,որ Լաչինն ու Աղավնոն,Շուռնուխն ու Գորիս-Կապան 21կմ հանձնելը ՝հեչ, բայց Հաագայի դատարանի վճիռը՝ մեջ։
9.000 քառ.կմ հանձնել է, Քարվաճառ ու Աղդամ / նռան ֆոտոյի ականջը կանչի/ հանձնել է, Արցախի ինքնորոշումից հրաժարվել է ու հիմա էլ սաղ ազգի առաջ «լոպազանում» է պերաշկի ու սիմինդ ուտելով։
Բա մեկը չկա ասի, այ Նիկոլ Արցախ հանձնողին ավելի կսազի թուրքական լյուլյա քյաբաբ ուտելը, այլ ոչ թե ռուսական пирожк-ի։
Չլինի՞ իշմար ես տալիս թուրքերին ու նատօականներին,որ ռուսական ներկայության դադարեցման գործընթացը մտնում է վերջնական ուտելու փուլ, իսկ Հայաստանն էլ «սիմինդի» նման կրծվելու է ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի կողմից։
Դե ռուսներին էլ երեւի հասնում է .Նիկոլին իրենք պահեցին, իրենց «դաբրոյով» նա վերարտդրվեց,իսկ հիմա էլ «թռնում» է ուրիշների գիրկը։
Հալալ է, ի՞նչ ասեմ։
Մեզ էլ հասնում է այս ամենը, որ 5 հազար տարվա մեջ չհասկացանք, որ Անկախ ու Ինքնիշխան Հայաստանը բացարձակ արժեք է,երբ մենք դա չենք պահում , ուրիշի հեչ պետքն էլ չի լինելու»։