Լուրեր

Մեծ խաբեության փոքր դրվագ. Աշոտյան

25.02.2023

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծ խաբեության փոքր դրվագ

 
Օրեր առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որիշեց նաեւ մերժել Հայաստանի մեկ այլ միջոց կիրառելու պահանջը, որը պետք է Ադրբեջանին կարգադրեր ձեռնպահ մնալ բնական գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների խաթարումից։
«Դատարանը համարում է, որ ՀՀ-ը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների խաթարումը ԼՂ-ում։ Հետևապես, այդ միջոցը նույնպես կիրառման ենթակա չէ»,- հայտարարել էր դատարանի նախագահը։
 
Սակայն երեկ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել էր հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև:  
«Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ»։
 
Դե մի փոքր զոռ տանք մեր ուղեղներին եւ համադրենք միեւնույն հարցին վերաբերող այս հաղորդագրությունները։
 
1. Հաագայի դատարանը չի ընդունել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախի գազա- եւ էլեհտրամատակարարումը, բայց երեք օր անց Ադրբեջանը համաձայնում է երկու հարցն էլ կարգավորել:
 
2. Այդ ո՞նց է լինում, որ «Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացնում», բայց Ռուբեն Վարդանյանին աշխատանքից հեռացնելու Ալիեւյան պահանջի կատարելուց հետո Ադրբեջանն ինքը համաձայնում է է երկու հարցն էլ կարգավորել»:
 

← Վերադառնալ ցուցակին