Լուրեր
Իշխանական ժանգոտած քարոզչամեքենան արդեն երրորդ օրն է, ինչ տվայտանքների մեջ է՝ փորձելով հերքել անհերքելին․ Աշոտյան
25.02.2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանական ժանգոտած քարոզչամեքենան արդեն երրորդ օրն է, ինչ տվայտանքների մեջ է՝ փորձելով հերքել անհերքելին.
այն է ՝ իմ կողմից հրապարակված փաստաթղթում (տես այստեղ ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10228739223803597) ներառված սկզբունքների շուրջ Արցախն Ադրբեջանին վերջնականապես հանձնելու իրենց դավաճանական մտադրությունը:
Առաջին իսկ պահից անսպասելի հարվածից շոկի մեջ ընկած իշխանական ֆեյքա-ՊՈԱԿա-պատգամավորական կույտը հետո փորձեց կենտրոնանալ Արմեն Գրիգորյան կոչվող արցախուրաց արարածի՝ հատուկ այս թեմայով կազմակերպված հարցազրույցում հնչած թեզի շուրջ, և սկսեց այն մանիպուլացնել:
Հատուկ եմ տեղադրում տվյալ էակի այդ հարցին վերաբերող հարցազրույցի հատվածը և խնդրում եմ լսեք ուշադիր:
1. Արմեն Գրիգորյանը չի կարողանում անվանել այդ փաստաթուղթը կեղծ:
2. Արմեն Գրիգորյանը չի՛ կարողանում իմ կողմից հրապարակված ապացույցը չկոչել փաստաթուղթ:
3. Արմեն Գրիգորյանը չի՛ կարողանում ուղիղ պատասխանել այն հարցին՝ տեսե՞լ է Հայաստանի իշխանությունն նման թուղթ, թե՞ ոչ:
4. Արմեն Գրիգորյանն այդքանից հետո ընդամենը փորձ է անում «ֆռռացնել», թե ՀՀ իշխանությունները նման փաստաթղթի շուրջ չեն բանակցում:
Հետևություններ Արմեն Գրիգորյանի փնթի և հապճեպ կազմակերպված «սուտի» հերքումից.
1. Իմ կողմից հրապարակված նյութը փաստաթղթի հատված է:
2. Այն կեղծ չէ:
3. Հայաստանի իշխանություններն այդ թղթից տեղյակ էին:
4. Հավատա՞լ այս և նախորդ ստերից հետո Նիկոլ Փաշինյանի ոհմակի ներկայացուցիչներին, որ նրանք չեն բանակցում, թե՞ ոչ, որոշեք ինքներդ:
Ճշմարտությունը թաքցնել չեք կարող, այն հորդում է անկախ ձեր կամքից և հույս ունեմ՝ վերջնականապես բացելու է հայ ժողովրդի աչքերը»: