Լուրեր
Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի, իսկ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ շարժերը վերահսկվում են նաև ադրբեջանցիների կողմից
24.02.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանցիները ոչ պաշտոնապես գրում են միջանցքի` Շուշիի հարակից հատվածում, ադրբեջանական հսկիչ անցակետի տեղակայման աշխատանքների մեկնարկի մասին` տրանսպորտային միջոցների համար նախատեսվսծ ռենտգեն սարքի տեղադրմամբ:
Թե ինչքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ դրա մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս խոսել է` վաղուց է հայտնի:
Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի, իսկ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ շարժերը վերահսկվում են նաև ադրբեջանցիների կողմից»: