Լուրեր
Մյունխենում տեղի էր ունենում հերթական դավաճանության մասին քննարկումը. Հենրիխ Դանիելյան
23.02.2023

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն, բացի նրանից, որ Նիկոլը Մյունխենում սուս ու փուս լսում էր, թե ինչպես է հակառակորդ երկրի ղեկավարը խոսում հայերի դեմ, նա կրկին բոլորի աչքից թաքուն Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել։
Վերջերս տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանն ավարտել է խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքը և այն ուղարկել Ադրբեջան, սակայն նախագծի բովանդակությունը գաղտնի պահեց իր իսկ կողմից նշանակված 3 միլիոն վարչապետից` ժողովրդից։
Եվ, փաստորեն Մյունխենում տեղի էր ունենում հերթական դավաճանության մասին քննարկումը, որը բոլորիս աչքից հեռու էր։ Նա ամեն դեպքում Արցախը որոշել է նվիրել Ադրբեջանին. դրա մասին է վկայում Արմեն Աշոտյանի կողմից հրապարակված սենսացիոն փաստաթուղթը, որի բովանդակությունը քննարկվել է հենց Մյունխենում։
Մեր աչքի առջև տեղի է ունենում հերթական դավաճանությունը. Նիկոլը պատրաստվում է 120 հազար արցախցիներին` Արցախի հետ միասին հանձնել Ադրբեջանին ու սա քննարկվել է հենց Մյունխենում։
Թե, բա ապագա կա»։