Լուրեր
Սա կարևոր է ոչ միայն մեր հերոսներին ճանաչելու. Տիգրան Աբրահամյան
22.02.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Armen Minasyan-ը շատ կարևոր առաքելություն է ստանձնել` արցախյան բոլոր պատերազմներում, առհասարակ վերջին 3 տասնամյակներում, հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների մասին հարթակ ձևավորելու հարցում:
Ֆոտոշարքեր, տեսանյութեր, պատմություններ, որոնք պատմում են այս կամ այն պատերազմում, ռազմաճակատի տարբեր ուղղություններում նահատակված մեր հերոսների մասին:
Սա կարևոր է ոչ միայն մեր հերոսներին ճանաչելու, սխրանքները գնահատելու, այլ հատկապես սերունդների կրթական-դաստիարակչական-գաղափարական ճիշտ աշխատանքի տեսանկյունից:
Արդեն 8000-ից ավելի մարդկային ճակատագրերի մասին ներառված են համապատասխան կայքում, իսկ աշխատանքը շարունակելի է»:
erablur.am