Լուրեր
Նիկոլն առաջին անգամ «Ղարաբաղի հայեր» ձևակերպումն արեց դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը՝ հենց Ստեփանակերտում. Շարմազանով
22.02.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլն առաջին անգամ «Ղարաբաղի հայեր» ձևակերպումն արեց դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը՝ հենց Ստեփանակերտում։
Այն ժամանակ արձագանքեցի ու հրապարակային մտահոգություն հնչեցրեցի, որ ի՞նչ «Ղարաբաղի հայեր»…այդ դեպքում էլ Ադրբեջանը կարող է խոսել «Ղարաբաղի ադրբեջանցիների» մասին ՝ հարցին տալով ընդամենը միջհամայնքային կարգավիճակ։
Գրեթե ոչ մեկ դրան ուշադրություն չդարձրեց։
Իսկ հիմա արդեն փաստաթղթերում են գրում «Ղարաբաղի հայեր» ,չնայած պետք է գրվեր ու նախկինների ժամանակ գրվել է միշտ «ԼեռնայինՂարաբաղի ժողովուրդ» եզրույթը։
Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր,քան թե այսօր» » :