Լուրեր

Նիկոլի կառավարությունը, քայլ առ քայլ, քաղաքական ճանապարհով Արցախն ամբողջությամբ հանձնում Ադրբեջանին. Արտակ Զաքարյան

22.02.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2022թ. հոկտեմբերի սկզբին հայկական կայքերում հրապարակվեց մի փաստաթուղթ, ըստ որի երևում էր, թե ինչի՞ շուրջ են 2022թ. սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել ԱԽՔ Գրիգորյանը և Ալիևի օգնական Հաջիևը (պատճեն` ձախից):

Այսօր Արմեն Աշոտյանը հրապարակեց մեկ այլ փաստաթուղթ (պատճեներն` աջից), որը փաստորեն քննարկվել է 2023թ. փետրվարի 17-ին Մյունխենում, ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի, Ալիևի և Նիկոլի եռակողմ հանդիպման ընթացքում (եթե հավատանք Արարատ Միրզոյանի ակնարկներին):
Դատելով երկու գաղտնազերծված փաստաթղթերում տեղ գտած տեքստերից, ապա այն մեկը մյուսի տրամաբանական ավելի վատ շարունակությունն է, և բացահայտ վկայում է այն մասին, թե ինչպես է Նիկոլի կառավարությունը, քայլ առ քայլ, քաղաքական ճանապարհով Արցախն ամբողջությամբ հանձնում Ադրբեջանին: Դա արվում է Արևմուտքի հովանու ներքո` արագացված տեմպերով Արցախին զրկելով ինքնորոշման, անվտանգության և գոյության որևէ հեռանկարից:
Սեպտեմբերի 27-ի թղթում ասվում էր «...Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Ներկայացուցիչները կապահովեն թափանցիկություն միջազգային հանրությանը իրենց քննարկումների վերաբերյալ: Կողմերը կշարունակեն վերանայել միջազգային դիտորդի դերը՝ չհակասելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, վստահություն ապահովելու Լեռնային Ղարաբաղում փոքրամասնությունների խմբերի պաշտպանության վերաբերյալ»:
Ինչպես տեսնում եք Մյունխենում քննարկված թղթից, գործընթացն ամբողջությամբ առաջ է գնացել բացառապես Ադրբեջանի համար ընդունելի եղանակով, որտեղ խոսք անգամ չկա «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտային միավորի, Արցախի օրինական ընտրված իշխանության, միջազգային անվտանգային երաշխիքների, Հայաստանի պարտավորությունների, նույնիսկ` ռուսական խաղաղարար առաքելության մասին:
Հայաստանում անցկացված բոլոր սոցիոլոգիական հարցումներով, բնակչության 94-96 %-ը միշտ դեմ է եղել դիտարկել և անհնարին է համար Արցախն Ադրբեջանի կազմում հանձնելու տարբերակը:
Հիմա ինչպե՞ս անվանենք այս դարակազմիկ ԴԱՎԱՃՆՈւԹՅԱՆԸ, որը փաստաթղթային տեսք է ստանում և բազմակի անգամ ավելի վատն է, քան 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը»:

Մարգարիտ Եսայան, Հովհաննես Խաչատրյան և 156 ուրիշներ-ը

 

← Վերադառնալ ցուցակին