Լուրեր

Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից. Տիգրան Աբրահամյան

20.02.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արցախում պայքարի հիմքում պետք է լինի առաջնային մեկ մոտեցում` ինքնորոշման իրավունքի իրացում, մյուսները բխում են այս հիմնարար սկզբունքից:
 
Սրանից է բխում այս սկզբունքը բանակցային օրակարգ բերելու բարդ գործընթացը, ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետական ինստիտուտները կենսունակ պահելու և արցախցիների տարատեսակ խնդիրներին առավելագույնս արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությունը:
 
Իսկ ինչի՞ շուրջ են ներքաղաքական քննարկումներն Արցախում` սահմանադրություն փոխելու, պաշտոնների փոխատեղումների, դիրքի, ազդեցության կատաղի մարտերի, որի արանքում կորում է այն առաջնահերթությունները, որի համար տասնամյակներով պայքար ու կռիվ է ընթացել:
 
Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից, հակառակ դեպքում արդյունքի, հաղթանակի հնարավորությունը զրոյացվելու է»:

← Վերադառնալ ցուցակին