Լուրեր

Կարելի է արդեն գուշակել, թե ինչ գործընթացի մեջ է մտել իշխանությունն իր թուրք բարեկամների հետ, որ երկրի ներսում պատրաստվում են նոր պայթյուն հրահրել. Տիգրան Աբրահամյան

18.02.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սասուն Միքայելյանը գնացել հասել է Հ1, որպեսզի ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ՆԳ նախարարին տեղյակ պահի, որ ինքը օրենքից դուրս է և պատրաստվում է սեփական պատկերացումներով հաշվեհարդար լինել Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի նկատմամբ:

 
Ի դեպ, Սասուն Միքայելյան, հիշատակածդ իրավապահ համակարգին դիմելու ու զգուշացնելու կարիք չկա, իրենք քո կողքին են ու քո համար կանաչ լույս վառող են:
Նախ տղերքին մոտիկ գալուց իմացի, որ լիքը մարդ իրենց հետ է ու սպասելու է` բոլորն էլ գիտեն, որ «բեզպրեդելի», նիկոլական բանդաների ռեժիմ է ու դրա ծանր հետևանքները երկիրն արդեն տեսել է:
Դու դատվելուց կամ վախենալուց խոսելիս հիշի, որ ՀՀԿ-ում էլ ո´չ դատվելուց, ո´չ պետական մեքենայի այլանդակություններից, ո´չ էլ «ռազբոռկեքից» սարսափող չկա: 
Պատրաստ ենք:
Ով ոնց եկավ, այնպես էլ պատասխան կստանա:
 
Իշխանությունը քո միջոցով երկրի ներսում պատերազմ է՞ հայտարարում: Ինչ խոսք սպասելի էր:
Կարելի է արդեն գուշակել, թե ինչ գործընթացի մեջ է մտել իշխանությունն իր թուրք բարեկամների հետ, որ երկրի ներսում պատրաստվում են նոր պայթյուն հրահրել»:

← Վերադառնալ ցուցակին