Լուրեր
Սասուն Միքայելյանի երեկվա խայտառակությունը պետք է ունենա հստակ արձագանք. Միքայել Գրիգորյան
18.02.2023
ՀՀԿ անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սասուն Միքայելյանի երեկվա խայտառակությունը պետք է ունենա հստակ արձագանք: Հանրային հեռուստաընկերության եթերում քֆուրներով խոսելը իրավունք չունի անհետևանք մնա:
Միքայելյանը դասական վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է չլինի զինվորականը:
Արցախյան ազատամարտը աթոռազավթմանը ստորադասող, մարտական ուղղին և ընկերներին ուրացողը իրավունք չունի այս դաշտում տեղ ունենալ:
Սասուն Միքայելյանը երեկվա իր եթերում շատ նման էր մի չկողմնորոշված պատանու, ով ամեն կերպ փորձում էր ցույց տալ լոյալություն իր հողատու տերերին և միևնույն ժամանակ փորձում էր հերթական անգամ նոր սկանդալային հիմարություն «չբլթցնել»:
Եթե Բանակ չի եղել, ապա ո՞րտեղ ես ծառայել Սասուն, եթե Բանակը թալանվել է քո պնդմամբ, ապա ինչի ես ծառայել այդ Բանակում: Վազգեն Սարգսյանի անունը տալուց առաջ պետք է հիշես, որ դու էս պահի դրությամբ ծառայում ես այն ոհմակին, որը գալու առաջին իսկ օրվանից որդեգրել է բաժանարար և դեստրուկտիվ քաղաքականություն, դու պետք է հիշես, որ դու ծառայում ես այն ոհմանկին, որի գործողությունների արդյունքում թշնամին տիրացել է Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի և շատ շատ հայրենանվեր գործիչների և Հերոսների ազատագրած հողին, դու ծառայում ես այն խունտային, որի կառավարման արդյունքում թշնամի պղծեց Վազգեն Սարգսյանի արձանը, լավ կլինի դրանից խոսես ՏՈՒ ՏՈՒ ՏՈՒ-ներով, և տեղավորվես այն մտքի մեջ, որ ձեր մասին ամբողջ ազգն ա էդ ՏՈՒ ՏՈՒ ՏՈՒ-ներով խոսում հլը մի բան էլ ավել»: