Լուրեր
Թրքահպատակ կապիտուլյանտներ, մեզ անդրադառնալու փոխարեն Ալիեւին ու Էրդողանին անդրադարձեք. Շարմազանով
18.02.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այ «քաքլաններ», բա ասում էիք ՝ 2018-ից այլեւս ՀՀԿ, Սերժ Սարգսյան, Աշոտյան, Շարմազանով գոյություն չունեն։
Բա ո՞նց եղավ , Հ1-ի ողջ եթերը մեզ եք նվիրում։
Վախենու՞մ եք, մտահոգվու՞մ եք, թե՞ թուրքերի պատվերն եք կատարում։
Թրքահպատակ կապիտուլյանտներ, մեզ անդրադառնալու փոխարեն Ալիեւին ու Էրդողանին անդրադարձեք։
Տղամա՞րդ եք, նրանց պատասխան տվեք, ձեր Նիկոլին ծակ ֆուտբոլի գնդակի նման «բիզիմդիր» արեցին։
Ճիշտ եք անում , որ վտանգ եք զգում։
Դուք շուտով իշխանություն չեք լինելու։
Ու «խաբար» չանեք, թե Սերժը մեր մարտական ընկերնա, այլեւս չեք ներվելու։
Լավ իմացեք, նույն գետն երկու անգամ չեն մտնում»։