Լուրեր
ՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ, աղետ և անպաշտպանություն խորհրդանշող ռեժիմի. Տիգրան Աբրահամյան
17.02.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները կրկին ակտիվ քննարկումների փուլ են մտել:
Չնայած ներկայումս քննարկման մեջ գտնվող փաստաթղթի տեքստը հանրայնացված չի, սակայն կողմերի` փաստաթղթի հիմքում ներկայացվող սկզբունքներն արդեն ցույց են տալիս, որ ՀՀ և Արցախի կենսական շահերն այնտեղ արտացոլված չեն:
Եվ մեկ այլ կարևոր հանգամանք. Հայաստանը բարձրագույն մակարդակով պնդում է, որ եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրվի, ապա դեռ չի նշանակում, որ դա
դրույթներն Ադրբեջանը կկատարի կամ պատերազմ այլևս չի լինի:
ՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ, աղետ և անպաշտպանություն խորհրդանշող ռեժիմի» :