Լուրեր
Ադրբեջանի ու Թուրքիայի համար տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ասոցացվում են Հայաստանի անկման ու վախճանի հետ. Տիգրան Աբրահամյան
17.02.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական զորամասերում տարածաշրջանային քարտեզներ են դրված, որտեղ գունային տարանջատումներով ուրվագծված են ադրբեջանական տարածքային հավակնությունները:
Սա էլ Ադրբեջանի` «խաղաղության դարաշրջանի», վերաբերյալ պատկերացումներն են, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի համար տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ասոցացվում են Հայաստանի անկման ու վախճանի հետ»: