Լուրեր

Ստյոպա Սաֆարյանը ակնհայտ կատարում է քաղաքական պատվեր. Հենրիխ Դանիելյան

17.02.2023

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստյոպա Սաֆարյանը ակնհայտ կատարում է քաղաքական պատվեր. քրոջը` Սեդա Սաֆարյանին, պաշտոնին պահելու համար։ Իսկ ի՞նչ է պետք պաշտոնը պահելու և սխալներ իրագործելու դեպքում պաշտոնանկ չարվելու համար. շահարկել անգամ մահացած մարդկանց անունները։

 
Ստյոպայի համար «Ապրիլյան քառօրյա»պատերազմը պարտություն էր, այն էլ այն դեպքում, երբ Արցախը շարունակեց մնալ հայկական ու հակառակորդը ռուսական կողմի միջնորդությամբ խնդրեց դադարեցնել պատերազմը։ Դե, հավանաբար, Ստյոպան 44֊օրյա պատերազմը պարտության փոխարեն հաղթանակ կհամարի, չէ՞ որ հարցը վերաբերում է Նիկոլի կողմից հրահրած պատերազմին։ 
Սրա նմանները չունեն ոչ միայն սրբություն, այլև հարգանք մահացած մարդկանց նկատմամբ։ Չէի անդրադառնա նրա դատարկամտություններին, եթե այս ոչնչությունը չանդրադառնար և չշահարկեր լուսահոգի տիկին Ռիտայի անունը։ 
Սրա նման ստոր մարդիկ հանուն պաշտոնի, հանուն իրենց ժամանակավոր դիրքի պատրաստ են խոսել նույնիսկ մահացած մարդկանց հետևից։ 
 
Բայց այս մարդիկ ի վերջո արժանանալու են մի գդալ Ճաշ տամ....մտքի շարունակության ճակատագրին»։

← Վերադառնալ ցուցակին