Լուրեր
Հ1-ում Սասուն Միքայելյանի այսօրվա հիսթերիկ զեղումների մասին. Աշոտյան
17.02.2023
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հ1-ում Սասուն Միքայելյանի այսօրվա հիսթերիկ զեղումների մասին։
1. Մի պախկվիր 44-օրյայի զոհերի, այդ թվում՝ քո զոհված ընկերների գերեզմանաքարերի հետեւում։ Ուր էիր դու, եւ ուր էն հիմա զոհված ընկերներդ։
2. Վիրավորվե՞լ էիր պատերազմին։ Տասնյակ հազարավորներ էին վիրավորվել, որոնց մի մասի մարդկային պատմություններին անձամբ եմ ականատես եղել պատերազմի ժամանակ Սիսիանի հոսպիտալում ծառայելուց։
3. Թալանչին դու ես եւ քո նմանները, որ ծանր նժարի խաթր գռփել ես ու մուրացել։ Համեմատիր իմ+Շարմազանովի ունեցվածքը քո ունեցվածքի հետ ու ձայնդ այս թեմայով եւս կտրիր։
4. 2008-ի մասին։ Քեզ թվում է, թե մենք մոռացե՞լ ենք, ոնց ՀԺ-ում քո թռնելու մասին առաջին հրապարակումից հետո վազեվազ եկար շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի մոտ ու երդում-պատառ էիր ուտում, որ «իմ մարտական ընկերոջը ես ո՞նց կդավաճանեմ»։ Ասեցիր, երդվեցիր, քֆուր կերար ու… դավաճանեցիր։ Էդ օրը հագիդ եղած սպարտիվկեդ վկա։
5. Ինչ վերաբերում է Հանրայինի եթերում հնչած «տու»-երին, ասեմ քեզ, որ դու սաղ կյանքդ հիշելու ես քո փայ «Սերժի գլխից թռնողի» հասցեին հնչեցրած քֆուրներդ…
Պետրոս, այստեղ-այնտեղ արդարանում ես, թե «Աշոտյանին եթեր չեմ կանչում, որովհետեւ հայհոյում է»։ Այսօր տաղավարում կատարվածից հետո մի քիչ գոնե լրագրողական թասիբ դրսեւորիր ու հրավիրիր ինձ տաղավար։
Կողքից մուտիտ անող ու չհրավիրողին, ինչպես նաեւ տաղավարիդ կչկչան ու դավաճան հավերիդ «տու-տու-տու-տու-տու»…»:
Հ.Գ. Որպեսզի ձեր տխմար մտքով չանցնի, որ ձեր էժան մուտիտներով կարող եք ինձ իջացնել Նիկոլի վրայից, կրկնեմ.
Նիկոլ, ես քեզ ՏՈՒՈՒՈՒՈՒՈՒՈՒ եւ Դաս իսթ Ֆանթասթիշ»: