Լուրեր
ՆԱՏՕ- Ռուսաստան հակամարտությունը մտնում է նոր փուլ. Շարմազանով
14.02.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՆԱՏՕ- Ռուսաստան հակամարտությունը մտնում է նոր փուլ։
Հայաստանը լինել-չլինելու հարցը կախված է «իշխանությունների» ընտրությունից։
Ծանր որոշումներ պետք է կայացնել։
Իսկ դրա համար անհրաժեշտ է լինել պատասխանատու իշխանություն։
Այլեւս չի ստացվելու ցերեկը Մոսկվայի միջնորդությամբ բանակցել,երեկոյան՝ Վաշինգտոնի,իսկ գիշերը՝ Անկարայի։
Պետք է հստակեցնել մեր տեղը ։
Շատ բարդ ու ծանր որոշում է սպասվում,բայց հապաղելը կարող է պետականության կորուստ արժանանալ։
Իրավիճակը կրկնակի վտանգավոր է դառնում անպատասխանատու ու պոպուլիստական ռեժիմի առկայության պայմաններում։
Ի՞նչ պետք է անել։
Այս իրավիճակում ՀՀ-ն պետք է ապավինի հայ-ռուսական ու հայ-իրանական դաշինքի ամրապնդմանը,հակառակ պարագայում կհայտնվենք Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի «ստամոքսում»։
Նիկոլիստների ու նրանց հաճախորդների հակառուսական ակնարկներն ուղիղ հարված են ՀՀ եւ Արցախի կենսական անվտանգությունը։
Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հետ «խաղեր տալը» կարող է կործանել հայոց պետականությունը» ։