Լուրեր
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հանդիպել են ուսանողներին
13.02.2023

Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգության ներկա մարտահրավերներին են անդրադարձել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Բանախոսները պատասխանել են ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Արցախում առկա իրավիճակին, Լաչինի միջանցքի փակմանը եւ այդ հարցում միջազգային կառույցների քայլերին: Անդրադարձ է կատարվել հայ- ռուսական եւ հայ-թուրքական հարաբերություններին:
Պատգամավորները խոսել են նաեւ ՀՀ զինված ուժերն արդիականացնելու եւ այդ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասին: