Լուրեր
Ո՞ւր են հանրահավաքին ցուցարար ծեծող, ընդդիմադիր գործիչներին մասկիշոուներով բերման ենթարկող տարատեսակ գլխարկներով «սպեցնազները». Տիգրան Աբրահամյան
11.02.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայտնի «Համմեր»-ի վարորդին բերման ենթարկելու պաշտոնական կադրերն եմ նայում ու առաջին բանը որ մտքիս գալիս է` ով կամ ովքեր են նրան հայտնաբերում ու ձեռքերը ոլորում:
Իշխանության ներկայացրած առանձնապես վտանգավոր հանցագործին ժամերով ուղեկցող պարեկների թեման այդքան չի հետաքրքրում որքան այն, թե ո՞ւր են հանրահավաքին ցուցարար ծեծող, ընդդիմադիր գործիչներին մասկիշոուներով բերման ենթարկող տարատեսակ գլխարկներով «սպեցնազները»:
Պարեկներին արդարացնելու առանձնապես նպատակ չունեմ, իրենց պատրաստող ու ինստրուկտաժ անողներն են մեղավոր, այդ ծառայությունում հիմնականում նոր մարդիկ են ու անհրաժեշտ փորձառության համար ժամանակ է պետք:
Իշխանության համար ոստիկանության «մուսկուլավորները» Եռաբլուրում հայրենիքի համար նահատակված հերոսների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու համար են, այլ ոչ թե մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մեքենաների ու անցորդների վրա աջուձախ քշողներին վնասազերծելու:
Պաշտոնական կադրերում վնասազերծում իրականացնում են քաղաքացիական հագուստով օպերատիվ ծառայողները` ենթադրելի է կամ ոստիկանության կամ ԱԱԾ-ի, իսկ Նիկոլին կյանքի գնով պահողներից կադրերում առանձնապես երևացող չկա»: