Լուրեր
Հայաստանն անկասկած այսպիսի անպատասխանատու և անբարոյական իշխանություն չի տեսել. Տիգրան Աբրահամյան
11.02.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյյան իր էջում գրել է.
«Հասարակության շրջանում խորացող դժգոհությունն անվտանգության ոլորտում առկա ծայրահեղ իրավիճակի վերաբերյալ իշխանությանը մղել է «հակահարձակման»:
Ընդ որում` նրանց համար կարևոր չէ, թե իրենց ագրեսիան այդ պահին ում նկատմամբ է, կարևորն իրենց` իրավիճակից չոր ու անկորուստ դուրս գալու հնարավորությունն է:
Փաշինյանական իշխանության խնդիրը ոչ թե զինված ուժերում կամ առհասարակ անվտանգային համակարգում տեղ գտած տապալումները վերացնելն ու համակարգի վերականգնումն է, այլ դրա պատճառահետևանքային կապերը նույնիսկ ամենաանտրամաբանական ձևով նախկին իշխանությունների հետ կապելն է:
Երբեմն նախկին իշխանություն ասելով Հայաստանի առաջին հանրապետությունն են նկատի ունենում ու փորձում իրար հետ շաղկապել ամենաանհավանական գործընթացները:
Հայաստանն անկասկած այսպիսի անպատասխանատու և անբարոյական իշխանություն չի տեսել:
Թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի բոլոր հատվածների նկատմամբ այս իշխանությանը նկարագրող առաջնային բնութագրիչներից է»: